Նոր բարձունք Դիլիջանի
պատմության մեջ

13,000 քառակուսի մետր բնակելի համալիրը բոլորովին նոր, նմանը չունեցող ձեւաչափ է Հայաստանում։ Այստեղ ամեն ինչի կենտրոնում գտնվում է մարդը , նրա հարմարավետությունն ու կյանքի վայելքը։

Շքեղ կյանքի համայնապատկեր

Ամեն ինչ կյանքի համար

Բնակարանի ընտրություն
3
բնակելի մասնաշենք
92
Բնակարաններ
9700մ2
կանաչ գոտի, խաղահրապարակ
55
կայանատեղի
50
քովորքինգի տեղ
620մ2
սպորտային համալիր
1
կաֆե-բուլանժերիա
Ինտերիեր-դիզայն Ինտերիեր-դիզայն

Ինտերիեր-դիզայն

Բնակարանները շահագործման են հանձնվում White Box հարդարմամբ՝ նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված եւ ինժեներական հաղորդակցություններն անցկացված:

Մասնաշենք

Միեւնույն ժամանակ, բնակիչները կարող են օգտվել ALLUR RESIDENCE-ի կողմից առաջարկվող ինտերիեր դիզայնի բարձրակարգ ծառայություններից՝ ընտրելով լավագույն դիզայներների կողմից մշակված տարբերակներից մեկը։

Քաղաք,
ուր բնության
ուժն ամենուր է Քաղաք,
ուր բնության
ուժն ամենուր է
Քաղաք,
ուր բնության
ուժն ամենուր է

Քաղաք,
ուր բնության
ուժն ամենուր է

ALLUR RESIDENCE-ը կառուցվում է Հայաստանի ամենականաչ եւ արագ զարգացող քաղաքում՝ Դիլիջանում: Տասնամյակներ շարունակ Դիլիջանն իր շուրջ համախմբում է մարդկանց, ովքեր իրապես գնահատում են հարմարավետ կյանքը, բնության անսահման էներգիան, էկո միջավայրը, կրթության նորարարական մոտեցումները, հագեցած ու բազմազան հանգիստն ու ակտիվ զբոսաշրջությունը։

Դիլիջանն ունի շատ բարենպաստ դիրք: Այն տեղակայվում է Հայաստանի գլխավոր մայրուղիների՝ Երեւան-Սեւան-Թբիլիսի եւ Վանաձոր-Ստեփանավան, հատման կետում: Քաղաքի բարենպաստ դիրքը եւ մայրաքաղաք Երեւանին մոտ գնտվելու հանգամանքը այն դարձնում են բարեպատշաճ վայր լիարժեք կյանքի համար։

Հարուստ մշակութային ժառանգություն

ALLUR RESIDENCE-ն ունի տասնամյակների պատմություն, որն այսօր վերաշարադրվում է նորովի։

Խորհրդային Միության տարիներին համալիրի տարածքում տեղակայված էր այդօրյա ժամանակակից ճարտարապետական կառույցներից մեկը՝ Տավուշի հացի գործարանը, որն ամբողջ մարզի համար եղել է կյանքի աղբյուր:

Ոգեշնչվելով հարուստ ճարտարապետական ժառանգությունից՝ ALLUR RESIDENCE-ը նորովի է գրում իր պատմությունը՝ ստեղծելով նոր որակի կյանք նույն հիմքերի վրա: Կառուցվող համալիրը դառնալու է մի նոր բարձունք քաղաքի հարուստ պատմության մեջ:

Ապագայի համայնապատկեր
Ապագայի համայնապատկեր

Ապագայի համայնապատկեր

Երեք պատի գաղափարը վերացնում է մարդու եւ բնության միջեւ եղած սահմանները՝ փոխարինելով չորրորդ պատը ընդարձակ եւ լուսավոր շրջադարձային պատուհանով, որը թույլ է տալիս ըմբոշխնել բնության լանդշաֆտները տարվա բոլոր եղանակներին։

Յուրաքանչյուր բնակարանն ունի արտաքին աշխարհին կապող այս ինքնատիպ ապակե պատը, որը բացում է աներեւակայելի տեսարաններ դեպի Դիլիջանի քաղաքային կյանքը, ոլորապտույտ ճանապարհները եւ իհարկե Դիլիջանի արգելոցն՝ իր բարձրադիր լեռնաշղթաներով եւ փշատերեւ անտառներով։

Նոր եւ վառ էմոցիաների աղբյուր Նոր եւ վառ էմոցիաների աղբյուր

Նոր եւ վառ էմոցիաների աղբյուր

Հանգստի գոտի
Մանկական խաղահրապարակ
զբոսանքի տարածք

Բնակելի համալիրը կառուցված է մարդու շուրջ եւ մարդու համար՝ ստեղծելով միեւնույն արժեհամակարգը կրող եւ կենսակերպը կիսող հաջողակ մարդկանց համայնք։ Նրանց բոլորին միավորում է ALLUR RESIDENCE-ը եւ այստեղ ստեղծվող արժեքները՝ յուրաքանչյուրին տալով պատկանելության զգացում։

phrases.emotions_title

Հագեցած առօրյա

Սպորտ
Սրճարան
Քովորքինգ
Ընտանի կենդանիներ

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

ALLUR RESIDENCE-ում ստեղծված են բոլոր հարմարություններն ու պայմանները առողջ ապրելակերպի պահպանման համար: Այստեղ բոլոր տարիքի եւ նախասիրությունների մարդիկ կարող են զբաղվել սպորտով եւ գտնել էներգիայի զանազան աղբյուրներ՝ յուրաքանչյուր ակնթարթ վայելելով բնության համայնապատկերը։

Անձնական գրասենյակ Ձեր դռան հետեւում

Համալիրի տարածքում առկա է 500 քառակուսի մետր կահավորված տարածք, որը նախագծվել է ինտերիեր դիզայնի բարձրագույն չափանիշներով՝ առանձնացված բուսական հիդրոպոնիկ պատով: Միջնահարկերով առանձնացված երկհարկանի այս մասնագիտական տարածքը թույլ է տալիս յուրաքանչյուրին խորասուզվել աշխատանքի մեջ, իսկ ընդմիջումների ժամանակ շփվել եւ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների եւ համալիրի մյուս բնակիչների հետ՝ մեկ գավաթ սուրճի շուրջ

Կյանքի նոր բույրը

Նախկին հացի գործարանի պատմական ժառանգությունը պահպանելու համար բնակելի համալիրի առաջին հարկում տեղակայված է սրճարան-բուլանժերիա, որը հասանելի է ինչպես բնակիչների, այնպես էլ դիլիջանցիների եւ համալիրի հյուրերի համար։ Առավոտյան մարզումներից հետո այստեղ Ձեզ սպասելու է համեղ նախաճաշ, իսկ երեկոյան կարող եք վերցնել ձեզ հետ թարմ հացաբուլկեղեն եւ վայելել աշխատանքային միջավայրը մեկ բաժակ սուրճով եւ նոր թխված կրուասանով։

Երջանկությունը կիսել ընտանի կենդանիների հետ

ALLUR RESIDENCE-ի ընդարձակ կանաչապատ տարածքները նախատեսված են ոչ միայն բնակիչների, այլեւ մեր շատ սիրելի ընտանի կենդանիների համար։ Այստեղ գործում են կենդանիների զբոսանքի համար նախատեսված հատուկ տարածքներ՝ հագեցած բոլոր հարմարություններով եւ սարքավորումներով կենդանիների խնամքի, խաղերի եւ վարժանքների համար։ Ձեր սիրելիները կզգան իրենց լիակատար ազատ, երջանիկ եւ առողջ։ Ի դեպ, կենդանիների խաղահրապարակը առանձնացված է ընդհանուրից՝ ելնելով բնակիչների անվտանգության եւ անհոգ ժամանցի նկատառումներից:

Պրեմիում դասի բնակելի համալիր | ALLUR RESIDENCE Դիլիջան